Փոխանցում կոնտակտներով

  • Ինչպե՞ս ստանալ գումար

    Դուք կարող եք ստանալ գումար arca.am հավելվածով կամ կայքով Ձեր հարցման հիման վրա, կամ եթե որևէ մեկը ուզում է Ձեզ գումար ուղարկել։

    Գումար ստանալու հարցման դեպքում Դուք կստանաք էլ․ նամակ կամ push հաղորդագրություն։

    1. Էլ․ նամակը կամ push հաղորդագրությունը ստանալուց հետո բացեք arca.am հավելվածը կամ կայքը։
    2. «Փոխանցումներ» մենյուից ընտրեք «Ստացման հարցումներ» հղումը։
    3. Սեղմեք հաստման կոճակը և ընտրեք քարտը, որին ստանալու եք փոխանցումը։
    4. Ստացեք գումարը փոխանցողի հաստատումից հետո։
    5. Հարցումները ակտիվ են 3 ժամ և, որևէ գործողություն չկատարելու դեպքում, կանհետանան ցուցակից։
    6. Ձեր ստացած փոխանցումների պատմությունը պահպանվում է Հարցումների պատմության էջում։

    ՈՒշադրություն հեռախոսահամարի կամ էլ․ փոստի միջոցով գումար կարող են փոխանցել կամ ստանալ միայն arca.am հավելվածում և կայքում գրանցված օգտատերերը, որոնք ավելացրել են ArCa պրոցեսինգային հարթակում սպասարկվող բանկերի թողարկած քարտ։

  • Որքա՞ն գումար կարելի է ուղարկել

    Մեկ գործարքի ընթացքում կարելի է ուղարկել նվազագույնը 500 ՀՀ դրամ և առավելագույնը 500 000 ՀՀ դրամ։

  • Ինչպե՞ս գումար ուղարկել
    • Մուտք գործեք arca.am հավելված կամ կայք։
    • «Փոխանցումներ» մենյուից ընտրեք «Ուղարկել կամ ստանալ գումար» հղումը։
    • Սեղմեք «Ուղարկել» ամպիկը։
    • Մուտքագրեք ստացողի էլ․ փոստը կամ:հեռախոսահամարը կամ ընտրեք Շահառուների ցուցակից։
    • Սեղմեք որոնման կոճակը։
    • Մուտքագրեք գումարը։
    • Ստուգեք մուտքագրված գումարը և մուտագրեք ուղեկցող հաղորդագրությունը։
    • Սեղմեք «Ուղարկել»
    • Ուղարկելուց հետո հարցումը կհայտնվի ուղարկված հարցումների էջում։
    • Ստացողի կողմից հաստատում ստանալուց անմիջապես հետո կարող եք կատարել փոխանցումը՝ սեղմելով «Փոխանցել» կոճակը։
    • Հարցումներն ակտիվ են 3 ժամ և, այդ ընթացքում որևէ գործողություն չկատարելու դեպքում, կանհետանան ցուցակից։
    • Մինչ ստացողի հաստատումը կարող եք չեղարկել հարցումը, իսկ հաստատումից հետո՝ մերժել, եթե այլևս չեք ցանկանում փոխանցում կատարել։
    • Ձեր ուղարկած հարցումների պատմությունը պարունակում է բոլոր հաջողված գործարքների անդրորրագրերը։

     ՈՒշադրություն․ հեռախոսահամարի կամ էլ․ փոստի միջոցով գումար կարող են փոխանցել կամ ստանալ միայն arca.am հավելվածում և կայքում գրանցված օգտատերերը, որոնք ավելացրել են ArCa պրոցեսինգային հարթակում սպասարկվող բանկերի թողարկած քարտ։