Հաճախ տրվող հարցեր

  • Ինչու՞ ես չեմ կարող կցել քարտ

    Personal Cabinet համակարգում քարտը կցելու համար մենք կատարում ենք փոքր գումարի (20 ՀՀ դրամ) անվտանգ վճարում, որպեսզի համոզվենք, որ քարտը գոյություն ունի և ակտիվ է: Արդյունքից անկախ գումարը վերադարձվելու է ձեր հաշվին:

    Նշենք, որ անվտանգության նկատառումներով այդ գործարքը պարտադիր պետք է տեղի ունենա լիարժեք 3DSecure-վավերացմամբ հնարավոր զեղծարարությունից խուսափելու համար: Ուստի, եթե ձեր քարտը ներգրավված չէ 3DSecure-տեխնոլոգիայի, այն հնարավոր չէ կցել:

    Համոզվեք, որ՝

    • դուք տրամադրել եք ճշգրիտ տվյալներ (քարտի համար, գործողության ժամկետ և CVV2)
    • քարտի ակտիվ է և ընթացիկ մնացորդը բավարար է 20 ՀՀ դրամ գործարք իրականացնելու համար
    • քարտը 3DSecure-ներգրավված է (հնարավոր է, որ այդ տեղեկատվության համար ձեզ անհարժեշտ է դիմել ձեր բանկ)
  • Ի՞նչ տեսակի քարտեր կարող եմ կցել ArCa Personal Cabinet եւ հավելվածում

    Կարող եք կցել հետևյալ տեսակի քարտերը՝  ArCa, Visa, MasterCard և American Express:

    Քարտը կցելու համար այն հավաստագրվելու է որոշակի փոքր գումարի, որը անմիջապես կվերադարձվի ձեր հաշվին:

  • Ինչպե՞ս հեռացնել կցված քարտը

    Սեղմեք քարտին, բացված էջում սեղմեք Հեռացնել հղումը։

  • Ինչպե՞ս փոխել կանխադրված քարտը

    Առաջին կցված քարտը համակարգում  Կանխադրված է։  Փոփոխելու համար սեղմեք այն քարտի վրա, որը ցանկանում եք կանխադրել, բացված էջում սեղմեք Կանխադրել հղումը։

  • Ի՞նչ տեղեկատվություն է ինձ տալիս Գործարքներ էջը

    Քարտով կատարված գործարքների մանրամասները, կատարման ժամը, գործարքի գումարը եւ այլ տեղեկություններ զետեղված են Գործարքներ էջում։  Էջը բաժանված է երկու մասին, որտեղ արտացոլվում են Ձեր քարտերով կատարված Հարշվանցված եւ Չհաշվանցված գործարքները։

  • Ի՞նչ տեղեկատվություն է ինձ տալիս Վճարումների պատմություն էջը

    Վճարումների պատմության էջում զետեղված են ArCa համակարգի միջոցով կատարված բոլոր գործարքները և վճարումները։  Ինչպես նաև այստեղ կգտնեք բոլոր անդորրագրերը։

  • Ինչպե՞ս ստեղծել էջանիշներ

    Վճարումներ կատարելիս սեղմեք Ավելացնել էջանիշ կոճակին, մուտքագրեք էջանիշի անունը և սեղմեք Պահպանել կոճակը։

  • Ինչպե՞ս կատարել քարտից քարտ փոխանցումներ

    Քարտի մանրամասն էջում սեղմեք Քարտից քարտ փոխանցում հղմանը կամ ընտրեք Փոխանցումներ հղումը Ծառայություններ մենյուից։ Բացված էջում մուտքագրեք ստացող քարտի տվյալները կամ ընտրեք Շահառուներ ցուցակից։ Մուտքագրեք գումարը և սեղմեք Շարունակել։ Բացված էջում ստուգեք ձեր տվյալները և սեղմեք Փոխանցել կոճակը։ Փոխանցման անդորրագիրը կարող եք տեսնել Վճարումների պատմություն էջում։