Խարդախություն և անվտանգություն

  • Ի՞նչ է երկակի նույնականացումը

    Երկակի նույնականացումը անվտանգություն ապահովելու հավելյալ հնարավորություն է։ Դրա միջոցով համակարգը վստահվում է, որ հենց Դուք եք մուտք գործում Ձեր հաշիվ, այլ ոչ ուրիշ մարդ։ Սկզվում օգտատերը մուտքագրում է իր մուտքանունը, գաղտնաբառը, հետո անմիջապես մուտք գործելու փոխարեն, օգտատերը պետք է մուտքագրի տեղեկատվության այլ մաս։

    ArCa համակարգում կիրառվում են երկակի նույնականացման հետևյալ տարբերակները՝

    • SMS 2FA

    • Google Authenticator

    Երկակի նույնականացումը ակտիվացնելու համար Անձնական կարգավորումներ էջում ընտրեք նույնականացման տեսակը։ SMS-ի միջոցով երկակի նույնականացումը ապահովելու համար, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, որին կուղարկվի ակտիվացման կոդը և հետագայում նույնականացման համար անհրաժեշտ կոդերը։ Google Authenticator -ի միջոցով երկակի նույնականացումը ապահովելու համար, անհրաժեշտ է հեռախոսում ներբեռնել Google Authenticator հավելվածը և անձնական կարգավորումներ դաշտում մուտքագրել ծրագրի կողմից ստեղծած կոդը։

     

  • Ինչպե՞ս արգելափակել իմ կորցրած քարտը

    Քարտը կորցնելու կամ անվտանգության սպառնալիքի դեպքում, կարող եք բլոկավորել քարտը։ Ընտրեք քարտը, բացված էջում սեղմեք Արգելափակել հղումը։ Քարտը ապաբլոկավորելու համար դիմեք քարտը թողարկող բանկին, որոշ բանկեր բլոկավորված քարտի փոխարեն տրամադրում են նոր քարտ, կախված բանկի ներքին քաղաքականությունից։