ՀՏՀ

  • Ինչու՞ ես չեմ կարող կցել քարտ

    Personal Cabinet համակարգում քարտը կցելու համար մենք կատարում ենք փոքր գումարի (20 ՀՀ դրամ) անվտանգ վճարում, որպեսզի համոզվենք, որ քարտը գոյություն ունի և ակտիվ է: Արդյունքից անկախ գումարը վերադարձվելու է ձեր հաշվին:

    Նշենք, որ անվտանգության նկատառումներով այդ գործարքը պարտադիր պետք է տեղի ունենա լիարժեք 3DSecure-վավերացմամբ հնարավոր զեղծարարությունից խուսափելու համար: Ուստի, եթե ձեր քարտը ներգրավված չէ 3DSecure-տեխնոլոգիայի, այն հնարավոր չէ կցել:

    Համոզվեք, որ՝

    • դուք տրամադրել եք ճշգրիտ տվյալներ (քարտի համար, գործողության ժամկետ և CVV2)
    • քարտի ակտիվ է և ընթացիկ մնացորդը բավարար է 20 ՀՀ դրամ գործարք իրականացնելու համար
    • քարտը 3DSecure-ներգրավված է (հնարավոր է, որ այդ տեղեկատվության համար ձեզ անհարժեշտ է դիմել ձեզ բանկ)
  • Ի՞նչ է երկակի նույնականացումը

    Երկակի նույնականացումը անվտանգություն ապահովելու հավելյալ հնարավորություն է։ Դրա միջոցով համակարգը վստահվում է, որ հենց Դուք եք մուտք գործում Ձեր հաշիվ, այլ ոչ ուրիշ մարդ։ Սկզվում օգտատերը մուտքագրում է իր մուտքանունը, գաղտնաբառը, հետո անմիջապես մուտք գործելու փոխարեն, օգտատերը պետք է մուտքագրի տեղեկատվության այլ մաս։

    ArCa համակարգում կիրառվում են երկակի նույնականացման հետևյալ տարբերակները՝

    • SMS 2FA

    • Google Authenticator

    Երկակի նույնականացումը ակտիվացնելու համար Անձնական կարգավորումներ էջում ընտրեք նույնականացման տեսակը։ SMS-ի միջոցով երկակի նույնականացումը ապահովելու համար, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը, որին կուղարկվի ակտիվացման կոդը և հետագայում նույնականացման համար անհրաժեշտ կոդերը։ Google Authenticator -ի միջոցով երկակի նույնականացումը ապահովելու համար, անհրաժեշտ է հեռախոսում ներբեռնել Google Authenticator հավելվածը և անձնական կարգավորումներ դաշտում մուտքագրել ծրագրի կողմից ստեղծած կոդը։

     

  • Ինչպե՞ս ստանալ ծանուցումներ

    Կարող եք անջատել կամ միացնել ծանուցումները Անձնական կարգավորումներ էջում, ակտիվացնելով համապատասխան նշատուփերը։ Հիշեք, որ Push-ծանուցումներ ստանալու համար հարկավոր է տեղադրել մեր հավելված ձեր սմարթֆոնում:

     

  • Ինչպե՞ս փոփոխել կամ վերականգնել իմ գաղտնագիրը

    Գաղտնագիրը փոխելու համար այցելեք Անձնական կարգավորումներ էջը, մուտքագրեք հին գաղտնագիրը ապա նորը, սեղմեք Պահպանել փոփոխությունները կոճակը։

    Գաղտնագիրը վերականգնելու համար cabinet.arca.am հիմնական էջում սեղմեք Մոռացել եք գաղտնագիրը հղումը։  Մուտքագրեք էլ․ փոստի հասցեն։ Դուք կստանաք էլ․ նամակ հետագա քայլերը նկարագրությամբ։

  • Ի՞նչ տեսակի քարտեր կարող եմ կցել ArCa Personal Cabinet եւ հավելվածում

    Կարող եք կցել հետևյալ տեսակի քարտերը՝  ArCa, Visa, MasterCard և American Express:

    Քարտը կցելու համար այն հավաստագրվելու է որոշակի փոքր գումարի, որը անմիջապես կվերադարձվի ձեր հաշվին:

  • Ինչպե՞ս հեռացնել կցված քարտը

    Սեղմեք քարտին, բացված էջում սեղմեք Հեռացնել հղումը։

  • Ինչպե՞ս փոխել կանխադրված քարտը

    Առաջին կցված քարտը համակարգում  Կանխադրված է։  Փոփոխելու համար սեղմեք այն քարտի վրա, որը ցանկանում եք կանխադրել, բացված էջում սեղմեք Կանխադրել հղումը։

  • Ինչպե՞ս սեփական քարտը դարձնել Շահառու

    Սեղմեք քարտի վրա։ Բացված էջում սեղմեք Ավելացնել Շահառու հղումը։ Այս գործառույթը հնարավորություն է տալիս կատարել արագ փոխանցումներ սեփական քարտերի մեջ։

     

  • Ի՞նչ է նշանակում Շահառու

    Ձեզ անհրաժեշտ քարտերի համարները պահպանեք Շահառուներ էջում, կատարեք արագ և հարմար փոխանցումներ։  Շահառու գրանցելու համար անհրաժեշտ է միայն քարտի համարը։

  • Ի՞նչ են քարտին կցած Ծառայությունները

    Քարտը թողարկող բանկը տրամադրում է որոշակի ծառայություններ, օրինակ ստալ SMS  հաղորդագրություններ գործարքներ կատարելիս եւ այլն։ Այս ծառայությունների ցուցակը կարելի է տեսնել քարտի մանրամասն էջում, Ծառայություններ հղման տակ։

  • Ի՞նչ տեղեկատվություն է ինձ տալիս Գործարքներ էջը

    Քարտով կատարված գործարքների մանրամասները, կատարման ժամը, գործարքի գումարը եւ այլ տեղեկություններ զետեղված են Գործարքներ էջում։  Էջը բաժանված է երկու մասին, որտեղ արտացոլվում են Ձեր քարտերով կատարված Հարշվանցված եւ Չհաշվանցված գործարքները։

  • Ի՞նչ են Սահմանաչափերը

    Քարտը թողարկող բանկը ձեր ցանկությամբ կամ սեփական կարգերի սահմաններում, ելնելով անվտանգության նկատառումներից, կիրառում է որոշակի սահմանաչափեր, օրինակ մեկ օրվա ընթացքում թուլյատրելի գործարքների քանակը, այս եւ այլ սահմանաչափերի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Քարտի մանրամասն էջում, Սահմանաչափեր հղումով անցնելով։

  • Ինչպե՞ս արգելափակել իմ կորցրած քարտը

    Քարտը կորցնելու կամ անվտանգության սպառնալիքի դեպքում, կարող եք բլոկավորել քարտը։ Ընտրեք քարտը, բացված էջում սեղմեք Արգելափակել հղումը։ Քարտը ապաբլոկավորելու համար դիմեք քարտը թողարկող բանկին, որոշ բանկեր բլոկավորված քարտի փոխարեն տրամադրում են նոր քարտ, կախված բանկի ներքին քաղաքականությունից։

  • Ի՞նչ տեղեկատվություն է ինձ տալիս Վճարումների պատմություն էջը

    Վճարումների պատմության էջում զետեղված են ArCa համակարգի միջոցով կատարված բոլոր գործարքները և վճարումները։  Ինչպես նաև այստեղ կգտնեք բոլոր անդորրագրերը։

  • Ի՞նչ է Պարբերական վճարումը

    Ծառայություններից օգտվելիս, պահպանեք այն որպես Էջանիշ, այնուհետեւ, սեղմեք Ստեղծել պարբերական վճարում կոճակը։ Ընտրեք վճարման պարբերությունը, նշեք օրը, սկզբի եւ ավարտի ամսաթվերը, առավելագույն կամ ֆիքսված գումարը։

  • Ինչպե՞ս ստեղծել էջանիշներ

    Վճարումներ կատարելիս սեղմեք Ավելացնել էջանիշ կոճակին, մուտքագրեք էջանիշի անունը և սեղմեք Պահպանել կոճակը։

  • Ինչպե՞ս ստուգել իմ Կենսաթոշակային ֆոնդը

    Եթե ձեր սոցիալական քարտի համարը կցված է ձեր քարտին, ապա դուք կարող եք տեսնել կենսաթոշակային ֆոնդի հաշվետվությունը Այլ ծառայություններ էջում։ Եթե տվյալները չկան դիմեք քարտը թողարկող բանկին։

  • Ինչպե՞ս կատարել քարտից քարտ փոխանցումներ

    Քարտի մանրամասն էջում սեղմեք Քարտից քարտ փոխանցում հղմանը կամ ընտրեք Փոխանցումներ հղումը Ծառայություններ մենյուից։ Բացված էջում մուտքագրեք ստացող քարտի տվյալները կամ ընտրեք Շահառուներ ցուցակից։ Մուտքագրեք գումարը և սեղմեք Շարունակել։ Բացված էջում ստուգեք ձեր տվյալները և սեղմեք Փոխանցել կոճակը։ Փոխանցման անդորրագիրը կարող եք տեսնել Վճարումների պատմություն էջում։