Հայտարարություններ

02 Մար 2022

Հարգելի քարտապաններ,

Սոցիալական ցանցերի՝ մասնավորապես WhatsApp օգտատերերին ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ, որոնցում անձանց առաջարկվում է անցնել հաղորդագրությունում առկա https[:]//arca.pay-tracking.online/cash97171928 (թվերը կարող են փոփոխվել) հղմամբ, լրացնել իրենց բանկային քարտի տվյալները և ստանալ փոխանցված գումարը։

 

Հայտնում ենք, որ Ընկերության պաշտոնական կայքի միջոցով նմանատիպ գործարքներ չեն իրականացվում։ Վերը նշված կայքը կեղծ է, օգտագործված են Ընկերության պաշտոնական կայքից սքրինշոթներ, ինչն էլ կարող է շփոթեցնել։ 

 

Հորդորում ենք լինել առավելագույնս զգոն և չանցնել նմանօրինակ հղումներով։

 

Հիշեցնում ենք, որ մեր պաշտոնական կայքի հասցեն է https://cabinet.arca.am

09 Փտր 2022

Հունվար ամսվա կոմունալ վճարումներ

Այժմ մեր կայքում տեղադրված են հունվար ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:

18 Հնվ 2022

Apple Pay ծառայություններն արդեն հասանելի են Հայաստանում

 

Հարգելի օգտատերեր

 

Տեղեկացնում ենք, որ Արմենիան Քարդ ընկերության և բանկերի համատեղ  իրականացրած  արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօրվանից մեկնարկեց հայաստանյան բանկերի թողարկած Visa և Mastercard վճարային համակարգերի քարտերով APPLE PAY ծառայությամբ վճարումների իրականացումը։

Մեկնարկի պահին ծառայությունը դեռևս ակտիվացրել են բանկերի մի մասը (հասանելիությունը ճշտեք Ձեզ սպասարկող բանկից)։

Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում մնացած բանկերի հետ ևս՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրենց հաճախորդներին APPLE PAY ծառայությունը հասանելի դարձնելու ուղղությամբ։

18 Հնվ 2021

2021թ-ի համար հաշվառված «Փոխադրամիջոցների գույքահարկի» և «Անշարժ գույքի հարկի» մասով տվյալների վերաբերյալ

 

Հարգելի քարտապաններ,

 

Տեղեկացնում ենք, որ մեր կայքում և հավելվածում առցանց վճարումների եղանակով արտացոլված են միայն 2020թ-ին վերաբերող գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները, իսկ 2021թ-ի համար հաշվառված «Փոխադրամիջոցների գույքահարկի» և «Անշարժ գույքի հարկի» մասով տվյալները դեռևս չեն տրամադրվում Երևանի քաղաքապետարանից, ուստի, վերջինիս խորհրդով, պարտավորությունների չափը ճշտելու համար անհրաժեշտ է դիմել համապատասխան վարչական շրջան:

Կայքով 2021 թվականի գույքահարկի վճարումների հնարավորության վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ։