Тerms and conditions

1.       Ընդհանուր դրույթներ

1.1    Նպատակ

Սույն սպասարկման պայմանները, ինչպես նաև նրանում ներառված քաղաքականությունները և փաստաթղթերը, որոնց վրա առկա են հղումներ սույն պայմաններում (այսուհետ՝ Պայմաններ), սահմանում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ ԱրՔա) պատկանող cabinet.arca.am կայքի և բջջային հավելվածի (այսուհետ՝ Հարթակ) օգտագործման պայմանները:

Գրանցվելով Հարթակում և մուտք գործելով իր Անձնական գրասենյակ՝ Օգտագործողը Ընդունում է Պայմանները և հաստատում է, որ ամբողջությամբ ծանոթացել և լիովին համաձայն է Պայմաններում նշված դրույթների հետ։

1.2    Առնչվող փաստաթղթեր

Կանոններ ԱրՔա վճարային համակարգի (0104.1-4.001)

1.3    Հիմնական հասկացություններ և հապավումներ

Գործադիր մարմին

Ընկերության գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ

Ընկերություն

«Արմենիան Քարդ» ՓԲԸ

Օգտագործող

ֆիզիկական և իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որը գրանցվել է Հարթակում։

Մուտքանուն

Օգտագործողի կողմից Հարթակում գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեն։

Գաղտնագիր

Օգտագործողի կողմից սահմանված թվերի, տառերի և նշանների համակցություն, որը Մուտքանվան հետ միասին օգտագործվում է որպես Հարթակում օգտագործողի նույնականացման միջոց և թույլ է տալիս մուտք գործել Հարթակ։

Պաշտոնական կայք

Համացանցում զետեղված ԱրՔա-ի պաշտոնական կայքը (www.arca.am, cabinet.arca.am )

Բջջային հեռախոսահամար

Բջջային օպերատորի կողմից տրամադրված GSM համար, որը գրանցված օգտագործողի կողմից բանկում քարտի հետ կապված է SMS ծառայությունից օգտվելու համար:

Բջջային հավելված

Android կամ iOS հենքի հիման վրա մշակված հավելված, որի միջոցով հասանելի է դառնում Անձնական գրասենյակի կառավարումը, Ծառայություններից օգտվելը, ինչպես նաև Օգտագործողի և ԱրՔա-ի միջև տեղեկատվության /այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցումների/ փոխանակումը:

Անձնական գրասենյակ  (գրանցանոթ)

տարածություն առցանց միջավայրում, որտեղ պահվում են Օգտագործողի տվյալները։ Տվյալները հասանելի են  միայն Օգտագործողին։ Անձնական գրասենյակում(գրանցանոթում) Օգտագործողը կարող է տեսնել իր կողմից կատարված գործարքների պատմությունը, կատարել նոր գործարքներ, վճարումներ և այն։

3D Secure

գործարքի երկակի հավաստագրման տեխնոլոգիա, որն օգտագործվում է առցանց գործարքների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

Երկֆակտորային վավերացում

Երկֆակտորային վավերացումը մեթոդ է, որը թույլ է տալիս Օգտագործողին մուտք գործել Անձնական գրասենյակ միայն երկու կամ ավելի ճշգրտման գործողություններից հետո։ Հարթակում այդ ճշգրտումները իրականացվում են SMS հաղորդագրության, Google Authenticator-ի, մատնահետքի տվիչի (եթե օգտատիրոջ հեռախոսը ապահովում է նման հնարավորություն) և Դեմք Ճանաչող համակարգի միջոցով` Face ID (եթե օգտատիրոջ հեռախոսը ապահովում է նման հնարավորություն):

Հարթակ

Հարթակը ներառում է cabinet.arca.am կայքը և բջջային հավելվածը։ Հարթակը Ընկերությանը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող սարքավորումներ և ծրագրային ապահովումների ամբողջություն է, որն օգտագործվում է ինտերնետ միջավայրում առցանց գործառնություններ իրականացնելու համար։

Ծառայություններ

Հարթակի միջոցով հասանելի վճարման, փոխանցման և տեղեկատվության ստացման գործառույթներ։

Օպերատոր

վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցն է, որը պատասխանատու է վճարահաշվարկային համակարգի գործունեության և զարգացման համար, և սահմանում է համակարգի կանոնները։ ԱրՔա համակարգի Օպերատորն է հանդիսանում Արմենիան Քարդ ՓԲԸ-ն։

2. Հարթակի օգտագործումը

2.1  Պայմանները կիրառվում են Հարթակին հասանելիություն ստանալու և Ծառայություններում ներկայացված առաջարկների օգտագործման համար: Գրանցվելով Հարթակում և մուտք գործելով իր Անձնական գրասենյակ՝ Օգտագործողը համաձայնվում է սույն Պայմաններին, ուստի գրանցվելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ սույն պայմանների հետ :

2.2  Ընկերությունը իրավունք ունի իր հայեցողությամբ Պայմանները փոփոխել և լրացնել: Կատարված լրացումները և փոփոխությունները ուժի մեջ կմտնեն Ընկերության կողմից այն Հարթակում հրապարակելու պահից կամ համապատասխան ծանուցման մեջ նշված ժամկետում: Շարունակելով օգտվել Հարթակից Օգտագործողը հավաստում է, որ համաձայնել է փոփոխություններով և լրացումներով սահմանված նոր պայմաններին:

2.3  Օգտագործողը սույնով հավաստում է, որ Պայմանները չեն խախտում Օգտագործողի որևէ օրինական իրավունք: Սույնով Օգտագործողը հավաստում է նաև այն, որ տեղեկատվությունը, որը տրամադրվել է Հարթակում գրանցվելիս, կեղծ կամ սխալ չէ:

2.4 Ելնելով տեխնիկական կամ այլ անհրաժեշտությունից  Ընկերությունը կարող է փոփոխել, փակել կամ դադարեցնել հասանելիությունը Հարթակին (ամբողջությամբ կամ մասնակի, մշտապես կամ ժամանակավորապես) ծանուցումով կամ առանց ծանուցման՝ առանց Օգտագործողի նկատմամբ որևէ պարտավորության ստանձնման:

2.5 Հարթակում կարող են առկա լինել հղումներ այլ կայքերի, հարթակների և աղբյուրների (այսուհետ Կապված Հարթակներ): Ընկերությունը չի վերահսկում Կապված Հարթակների բովանդակությունը և սույնով Օգտագործողը համաձայնվում է, որ այն դեպքում, երբ Օգտագործողը կայցելի Կապված Հարթակներ, Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն դրանց հասանելիության և բովանդակության համար: Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կապված Հարթակների կողմից Օգտագործողի անձնական տվյալների օգտագործման եղանակների համար, ինչպես նաև Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Կապված Հարթակների օգտագործման հետ կապված իրավախախտումների, վնասների կամ կորուստների համար:

2.6 Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում ոչ Օգտագործողի, ոչ էլ որևէ երրորդ անձանց առջև Օգտագործողի կողմից Հարթակ ներբեռնված տվյալների ճշտության համար:

 

3. Գրանցում Հարթակում

3.1 Հարթակին հասանելիություն ստանալու համար Օգտագործողը պետք է գրանցվի Անձնական գրասենյակում՝ հետևելով ընթացակարգերին և լրացնելով պահանջվող տեղեկատվությունը:

3.2 Հարթակում օգտատիրոջ գրանցումը կատարվում է նրան պատկանող և հասանելի էլ․ փոստի միջոցով, գաղտնաբառը ընտրում է օգտատերը, կայքում գրանցման գործընթացը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել էլ․փոստին ուղարկված հղում նամակի միջոցով:

3.3 Հարթակում վճարային քարտ ամրակցելու համար Օգտագործողը կնույնականացվի 3D Secure անվտանգության համակարգի միջոցով, ինչպես նաև քարտից կկատարվի 20 դրամի գանձում այնուհետև վերադարձ։

3.4 Եթե Անձնական գրասենյակում քարտը գրանցելու և օգտագործելու համար Օգտագործողի կողմից մուտքագրվել են անհրաժեշտ բոլոր տվյալները, ինչպես նաև, եթե Օգտագործողը տիրապետում է դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներին, ապա Ընկերությունը կհամարի, որ Օգտագործողը քարտի օրինական տիրապետողն է:

3.5  Հարթակում ձևավորվում է կատարված վճարումները հիմնավորող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գործարքների պատմություն:

3.6 Սույնով Օգտագործողը տալիս է իր համաձայնությունը առ այն, որ Անձնական գրասենյակում գրացվելուց հետո Ընկերությունը  Օգտագործողի քարտի վավերականությունը ստուգելու համար կկատարի 20 դրամ գումարի գործարք՝ այն վերադարձնելու պայմանով:

3.7 Օգտագործողն իրավունք ունի Հարթակից ջնջել իր գրանցանոթը։  Գրանցանոթը ջնջել նշանակում է, որ եթե Օգտագործողը ջնջելուց հետո սահմանված 10 օրյա ժամկետում մուտք չի գործում Հարթակ, ապա այն ավտոմատ հեռացվում է համակարգի կողմից։ Հեռացվում են գրանցանոթում նշված

  • Կցված քարտերը
  • Էջանիշները
  • Խմբերը
  • Պարբերական վճարները
  • Շահառուները
  • Հովանավորները

Գրանցանոթը հեռացնելուց/ջնջելուց հետո Ընկերությունն այլևս չի մշակի և/կամ օգտագործի Օգտագործողի անձնական տվյալները։

3.8 Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի, ինչպես նաև այլ իրավական ակտերի պահանջները՝ Օգտագործողի կողմից գրանցանոթի հեռացնելուց հետո ևս՝ պահպանվելու են վերջինիս միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ նշված օրենսդրությամբ պահանջվող բոլոր տվյալները։

3.9 Օգտագործողը, ջնջելով իր գրանցանոթը, տալիս է նաև իր համաձայնությունը և անվերապահորեն ընդունում է, որ Ընկերությունը, ելնելով օրենսդրական պահանջներից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, պահպանելու է  3․8 կետում նշված տվյալները,  տեղեկատվությունները, ինչպես նաև փաստաթղթերը։

 

4. Ծառայություններին հասանելիություն

4.1 Հարթակում ներառված Ծառայությունները հասանելի են 24/7 ռեժիմով և բոլոր գործարքները կատարվում են առցանց։

4.2 Սույնով Օգտագործողը հավաստում է, որ Հարթակում իր կողմից կատարվող բոլոր գործողությունները ինքնակամ են:

4.3 Եթե Օգտագործողը կատարել է սխալ փոխանցում, ապա գործարքի ուղղման կամ գումարի հետ վերադարձի համար Օգտագործողը պետք է դիմի փոխանցման համար օգտագործված քարտը թողարկող բանկին։

4.4 Եթե կատարված փոխանցումը հաջող ավարտ չի ստացել, սակայն փոխանցող քարտից կատարվել է գումարի նվազեցում, ապա գործարքի ուղղման կամ գումարի հետ վերադարձի համար Օգտագործողը պետք է դիմի փոխանցման համար օգտագործված քարտը թողարկող բանկին ։

4.5 Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հարթակում առկա գործընկեր կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների կատարման որակի համար։

5.       Իրավունքներ և պարտականություններ

5.1   Ընկերությունն իրավունք ունի

5.1.1  Մերժել ցանկացած գործարք և կասեցնել բոլոր Ծառայությունները կամ դրանց մի մասը` սխալ, խախտում կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օպերատորի մոտ կասկած է հարուցում գործարքի օրինականությունը,

5.1.2 Տեխնիկական սարքավորումներից ստանալ, մշակել և պահպանել տեղեկատվություն Ընկերության ծրագրային հավելվածի բնականոն աշխատանքի կազմակերպման նպատակով,

5.1.3 Ելնելով օրենսդրության փոփոխությունից կամ տեխնիկական անհրաժեշտությունից՝ փոփոխել Օգտագործողին ներկայացվող պահանջները կամ այլ պայմանները` նախօրոք այդ մասին ծանուցելով,

5.1.4 Ելնելով անվտանգության կամ այլ նկատառումներից Օգտագործողին ներկայացնել պահանջներ ծրագրաապարատային որոշակի մակարդակի ապահովման։

5.2  Ընկերությունը պարտավոր է

5.2.1  Գործադրել անհրաժեշտ միջոցներ, առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, Ծառայություններից օգտվելու հնարավորությունը պատշաճ  որակով ապահովելու համար,

5.2.2    Օգտագործողին տրամադրել տեղեկատվություն տվյալ օգտագործողի կողմից կատարված գործառնությունների վերաբերյալ:

5.2.3   Միջոցներ ձեռնարկել Հարթակի միջոցով փոխանակվող տեղեկատվության գաղտնիության և երրորդ անձանց չլիազորված մուտքերից, օգտագործումից և/կամ բացահայտումից պաշտպանության ուղղությամբ:

5.2.4  Օգտագործողին տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն սույն պայմանների կատարման համար։

5.3   Օգտագործողն իրավունք ունի

5.3.1 Օգտվել Ծառայություններից Պայմաններին համապատասխան,

5.3.2  Ստանալ տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, դրանց նկատմամբ կիրառվող միջնորդավճարների և այլ պայմանների վերաբերյալ,

5.3.3 Ստանալ տեղեկատվություն կատարված գործառնությունների վերաբերյալ

5.4  Օգտագործողը պարտավոր է

5.4.1 Ընկերությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն,

5.4.2  Ծառայություններից օգտվել անձամբ և բացառապես օրինական նպատակների համար։

5.4.3  Օգտագործողը պատասխանատվություն է կրում նաև երրորդ անձանց իր տվյալների տրամադրման համար և երրորդ անձանց կողմից իր տվյալների օգտագործմամբ կատարված գործարքների համար։

5.4.4  Ձեռնպահ մնալ Հարթակը Պայմաններով չնախատեսված եղանակներով օգտագործելուց։

5.4.5  Ապահովել գաղտնաբառի գաղտնիությունը և պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից։

6.       Միջնորդավճարներ

Ծառայությունների օգտագործման նկատմամբ կիրառվում են գործարքի կատարման համար Օգտագործողի քարտը թողարկող բանկի կողմից սահմանված միջնորդավճարները: Եթե Հարթակում կան այնպիսի Ծառայություններ, որոնց միջնորդավճարները տարբերվում են թողակող բանկի միջնորդավճարներից կամ գանձվում է անմիջապես գործարքի կատարման պահին, ապա այդ մասին տեղեկատվությունը հասանելի կլինի համապատասխան ծառայության բաժնում:

7.       Գաղտնիություն

Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել Պայմանների շրջանակում փոխանակվող տեղեկությունների գաղտնիության, անվտանգության և պատշաճ պահպանման համար Օրենքով սահմանված կարգով:

8. Երաշխիքների բացակայություն

8.1  Չնայած այն հանգամանքին, որ Ընկերությունը պարտավորվում է ապահովել Հարթակի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրերի անխափան գործունեությունը, այնուամենայնիվ ԱրՔա-ն չի տալիս որևէ երաշխիք առ այն, որ Հարթակը լինելու է հասանելի անընդհատ և աշխատելու է առանց սխալների:

8.2  Ընկերությունը  չի կրում որևէ, այդ թվում նաև ֆինանսական պատասխանատվություն Հարթակի հասանելիության ընդհատումների և սխալների արդյունքում առաջացած վնասների և կորուստների համար:

 

9. Մտավոր սեփականություն, ապրանքային նշաններ

9.1  Հարթակում տեղադրված կամ նրա օգտագործման հետ կապված տեղեկությունների բովանդակությունը (ներառված, բայց չսահմանափակված ապրանքային նշաններ, տեքստային տվյալներ, տվյալների բազա, գրաֆիկա, նշաններ, պատկերներ, նկարներ, վիդեո-տեսահոլովակներ, հնչյուններ, երաժշտություն, առանձին կամ ցանկացած համակցությամբ ծրագրային ապահովումներ) հանդիսանում է Ընկերության  և այլ երրորդ անձանց (եթե այդպիսիք առկա են) սեփականությունը: Հարթակում հայտնված ապրանքային նշանները, լոգոները և այլ տարբերակիչ նշանները ներառում են մեր և այլ երրորդ անձանց գրանցված և չգրանցված ապրանքանշաններ և տարբերանշաններ: Հարթակում օգտագործված որևէ տեղեկություն չի տալիս որևէ իրավունք օգտվել կայքում օգտագործված ապրանքանշաններից և տարբերանշաններից և չպետք է մեկնաբանվի որպես այդպիսին: Հարթակի հետ կապված բոլոր գույքային իրավունքները պատկանում են Արմենան Քարդ ՓԲԸ-ին և կարող են օգտագործվել այլ անձանց կողմից միայն Ընկերության գրավոր թույլտվությամբ:

9.2  Հարթակում օգտագործված նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով:

9.3 Էջերի էկրանների, տեղեկությունների և նյութերի հետ կապված հեղինակային իրավունքները պատկանում են և տրվում են Ընկերությանը, եթե այլ բան նշված չէ:

10.   Բովանդակություն

Ընկերությունը  նպատակաուղղված է ապահովել Հարթակում տեղադրված Բովանդակության ճշտությունը և ամբողջությունը: Այդուհանդերձ, Ընկերությունը չի երաշխավորում, որ Հարթակում տեղադրված Բովանդակությունը համարվում է անսխալ, Ընկերությունը չի երաշխավորում Հարթակի կամ նրա Բովանդակության անսխալ ֆունկցիոնալությունը։ Ընկերությունը հորդորում է Հարթակի բոլոր օգտագործողներին ապահովել իրենց սարքերում թարմացված հակավիրուսային ծրագրային միջոցի առկայություն:

11.   Անհաղթահարելի ուժ

Կողմերը պատասխանատվություն չեն կրում Պայմաններով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու համար, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության:

12.   Ընկերության վերահսկողությունից դուրս իրադարձություններ

Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն վճարման անհնարինության կամ ուշացման համար, եթե այն պայմանավորված է պատճառներով, որոնք Ընկերության վերահսկողությունից դուրս են:

13.   Դրույթների ինքնուրույնություն

Սույն Պայմանների դրույթները մեկնաբանվում են առանձին և անկախ: Եթե որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ուժը կորցրած կամ չկատարված, ապա դրանք դիտվում են Պայմաններից առանձին և չեն ազդում մնացած դրույթների կատարման վրա:

14. Վեճերի լուծում և օրենսդրություն

14.1  Կողմերը ծագած վեճերը լուծում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Փոխադարձ համաձայնության չգալու դեպքում վեճերը ենթակա են լուծման ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում:

14.2  Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:

14.3  Պայմաններով չկարգավորված հարցերը` կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

15.   Ծանուցումներ

Հարթակի օգտագործմամբ Օգտագործողը  համաձայնվում է, որ հաղորդագրությունները և տեղեկությունները փոխանցվելու են էլեկտրոնային ձևով՝ գրանցվելուց Օգտագործողի կողմից նշված էլ․ հասցեին: Ծանուցումները կարող են տեղադրվել նաև Հարթակում:

16.   «Արմենիան Քարդ» ՓԲԸ վավերապայմանները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության»  Լիցնեզիա թիվ 1

Գրանցման համար 286.120.03857 առ 16.03.2000թ.

Իրավաբանական հասցե՝ ք. Երևան 0026, Գ. Նժդեհ 32/1

Գործունեության հասցե՝ ք. Երևան 0010, Խորենացի 15, Էլիտ Պլազա բիզնես կենտրոն

ՀՎՀՀ ` 02551693,

«Կոնվերսբանկ» ՓԲԸ

Հ/Հ 19300 57971400100

Գործադիր տնօրեն՝ Ի. Մխիթարյան

Last update: 24.11.2022 12:08