Քարտից քարտ փոխացումների մասին

Կայքով և ArCа.am հավելվածով քարտից քարտ փոխանցումներ կատարելիս կարևոր է հիշել հետևյալ կանոնները՝
 
Փոխանցումը անմիջապես հասանելի է դառնում Շահառուի քարտին։
Փոխանցման միջնորդավճարը սահմանվում է Ձեր քարտը թողարկող բանկի կողմից։ Փոխանցման միջնորդավճարի գանձումը կատարվում է կամ փոխանցման պահին, կամ մյուս աշխատանքային օրը, համաձայն քարտը թողարկող բանկի միջնորդավճարների գանձման քաղաքականության։
 
Կայքով և հավելվածով միանվագ փոխանցման գումարը սահմանված է 500-ից 500,000 ՀՀ դրամ միջակայքում, եթե քարտը թողարկող բանկի կողմից այլ սահմանափակումներ չկան։ Կայքում և հավելվածում չեն կիրառվում որևէ սահմանափակումներ, կապված մեկ օրվա ընթացքում կատարվող փոխանցումների քանակի հետ, սակայն քարտը թողարկող բանկը կարող է կիրառել նման սահմանափակումներ /տես Քարտի Սահմանաչափեր բաժնում/:
 
Կարևոր է․
Նախքան փոխանցում կատարելը ծանոթացեք Ձեր քարտը թողարկած բանկի փոխանցման համար սահմանած պայմաններին, միջնորդավճարներին և միջնորդավճարները գանձելու քաղաքականությանը, այցելելով այդ բանկի կայք կամ զանգահարելով Ձեր քարտը թողարկող բանկի հաճախորդների սպասարկաման կենտրոն։
 
Կայքով և հավելվածով քարտից քարտ փոխանցման ծառայությունը հասանելի է հետևյալ բանկերի քարտապաններին։
Обновлено: 18.04.2024 15:16