Условия и положения

Սույն սպասարկման պայմանները, ինչպես նաև նրանում ներառված քաղաքականությունները և փաստաթղթերը, որոնց վրա առկա են հղումներ սույն պայմաններում (այսուհետ՝ Պայմաններ), սահմանում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ ԱՐՔԱ) պատկանող cabinet.arca.am կայքի և բջջային հավելվածի (այսուհետ՝ Հարթակ) օգտագործման պայմանները: Հարթակը ԱՐՔԱ-ին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող սարքավորումներ և ծրագրային ապահովումների ամբողջություն է, որն օգտագործվում է ինտերնետ միջավայրում առցանց գործառնությունների իրականացնելու համար։

Ընդունելով Պայմանները՝ Դուք (հետագայում նաև Օգտագործող) հաստատում եք, որ ամբողջությամբ ծանոթացել եք և ողջ ծավալով անվերապահորեն ընդունում եք Պայմանները:

1. Հիմնական հասկացություններ

11. ԱՐՔԱ - ԱրՔա միասնական վճարային համակարգ - բանկերի, քարտերը որպես վճարային միջոց ընդունող առևտրային և սպասարկման կազմակերպությունների, ինչպես նաև համակարգի գործունեությունը անմիջապես ապահովող պրոցեսինգային կենտրոնների միություն է։

12. ԱՐՔԱ վճարային համակարգում սպասարկվող բանկեր (ԱրՔա բանկեր) - Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված և գործող բանկեր, որոնք սպասարկվում են ԱրՔա պրոցեսինգային կենտրոնում։

1.3. Այլ բանկեր - Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված և գործող բանկեր և արտասահմանյան բանկեր, որոնք սպասարկվում են ոչ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնում և որոնց թողարկած քարտերով Օգատերերը կարող են Հարթակում գործարքներ կատարել՝ այդ քարտերի համար Հարթակի ընձեռած հնարավորության սահմաններում։

1.4. Օգտագործող - ֆիզիկական և իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որը գրանցվել է Համակարգում։

1.5. Ծառայություն մատուցող- «Արմենիան Քարդ» ՓԲԸ, որը ԱՐՔԱ վճարային համակարգի օպերատորն է։

1.6. Մուտքանուն – Օգտագործողի կողմից Հարթակում գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեն։

1.7.Գաղտնագիր- Օգտագործողի կողմից սահմանված թվերի, տառերի և նշանների համակցություն, որը ԱՐՔԱ Հարթակում Մուտքանվան հետ միասին օգտագործվում է որպես օգտագործողի նույնականացման միջոց և թույլ է տալիս մուտք գործել Հարթակ։

1.8. Պաշտոնական կայք- Համացանցում զետեղված ԱՐՔԱ-ի պաշտոնական կայքը (www.arca.am, cabinet.arca.am),

1.9. Սակագներ-ԱՐՔԱ համակարգի անդամ բանկերի, ինչպես նաև ԱՐՔԱ-ի կողմից սահմանված սակագներ, որոնց հիման վրա Օգտագործողից Ծառայությունների դիմաց կարող են գանձվել միջնորդավճարներ,

1.10. Բջջային հեռախոսահամար - Օգտագործողի կողմից իր բջջային հեռախոսահամարի` որպես հաշվի նույնականացուցիչ օգտագործելու դեպքում` բջջային օպերատորի կողմից տրամադրված GSM համար, որը գրանցված օգտագործողի կողմից բանկում քարտի հետ կապված է SMS ծառայությունից օգտվելու համար:

1.11. Բջջային հավելված- Android կամ iOS հենքի հիման վրա մշակված հավելված, որի միջոցով հասանելի է դառնում Հաշվի կառավարումը, Ծառայություններից օգտվելը, ինչպես նաև Օգտագործողի և ԱՐՔԱ-ի միջև տեղեկատվության /այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցումների/ փոխանակումը:

1.12. Անձնական գրասենյակ- տարածություն առցանց միջավայրում, որտեղ պահվում են Ձեր տվյալները, որը հասանելի է միայն Ձեզ։ Ձեր անձնական գրասենյակում Դուք կարող եք տեսնել Ձեր կողմից կատարված գործարքների պատմությունը, կատարել նոր գործարքներ, վճարումներ և այն։

1.13. 3D Secure- գործարքի երկակի հավաստագրման տեխնոլոգիա, որն օգտագործվում է առցանց գործարքների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։

114 Երկֆակտորային վավերացում

Երկֆակտորային վավերացումը մեթոդ է, որը թույլ է տալիս օգտատիրոջը մուտք գործել համակարգ միայն երկու կամ ավելի ճշգրտման գործողություններից հետո։ ԱՐՔԱ հարթակում այդ ճշգրտումները իրականացվում են SMS հաղորդագրության, Google Authenticator-ի, մատնահետքի տվիչի (եթե օգտատիրոջ հեռախոսը ապահովում է նման հնարավորություն) եւ Դեմք Ճանաչող համակարգի միջոցով` Face ID (եթե օգտատիրոջ հեռախոսը ապահովում է նման հնարավորություն):

2․ Հարթակի օգտագործումը

2.1. Պայմանները կիրառվում են Հարթակին հասանելիություն ստանալու և Ծառայություններում ներկայացված առաջարկների օգտագործման համար: Այցելելով Հարթակ Դուք համաձայնվում եք սույն Պայմաններին, ուստի հորդորում ենք ուշադադիր ընթերցել այն և պահպանել:

2.2. ԱՐՔԱ-ն իրավունք ունի իր հայեցողությամբ Պայմանները փոփոխել և լրացնել: Կատարված լրացումները և փոփոխությունները ուժի մեջ կմտնեն ԱՐՔԱ-ի կողմից այն Հարթակում հրապարակելու պահից կամ համապատասխան ծանուցման մեջ նշված ժամկետում: Շարունակելով օգտվել Հարթակից դուք հավաստում եք, որ համաձայանել եք փոփոխություններով և լրացումներով սահմանված նոր պայմաններին:

2.3. Դուք սույնով հավաստում եք, որ Պայմանները չեն խախտում Ձեր որևէ օրինական իրավունք: Դուք սույնով հավաստում եք նաև այն, որ տեղեկատվությունը, որը Դուք տրամադրում եք Հարթակում գրացվելիս, կեղծ կամ սխալ չէ:

2.4. Ելնելով տեխնիկական կամ այլ անհրաժեշտությունից ԱՐՔԱ-ն կարող է փոփոխել, փակել, կամ դադարեցնել հասանելիությունը Հարթակին (ամբողջությամբ կամ մասնակի, մշտապես կամ ժամանակավորապես) ծանուցումով կամ առանց ծանուցման՝ առանց Ձեր նկատմամբ որևէ պարտավորության ստանձնման:

2.5. Հարթակում կարող են առկա լինել հղումներ այլ կայքերի, հարթակների և ռեսուրսների (այսուհետ Կապված Հարթակներ): ԱՐՔԱ-ն չի վերահսկում Կապված Հարթակների բովանդակությունը և սույնով Դուք համաձայնվում եք, որ այն դեպքում, երբ Դուք կայցելեք Կապված Հարթակներ, ԱՐՔԱ-ն չի կրում որևէ պատասխանատվություն դրանց հասանելիության և բովանդակության համար: ԱՐՔԱ-ն որևէ պատասխանատվություն չի կրում Կապված Հարթակների կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործման եղանակների համար, ինչպես նաև ԱՐՔԱ-ն որևէ պատասխանատվություն չի կրում Կապված Հարթակների օգտագործման հետ կապված իրավախախտումների, վնասների կամ կորուստների համար:

2.6. ԱՐՔԱ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ոչ Ձեր, ոչ էլ որևէ երրորդ անձանց առջև Ձեր կողմից Հարթակ ներբեռնված տվյալների ճշտության համար:

3. Ծառայությունների մատուցում

3.1. Հարթակում առկա ողջ տեղեկատվությունը համագործակցության առաջարկություն է և հրապարակային օֆերտա կամ հրապարակային պայմանագիր չէ: Սույնով դուք համաձայնվում եք, որ Հարթակում Ձեր կողմից կատարվող գործարքները համարվում են Պայմանների համաձայն կատարվող առաջարկ, որը ենթակա է մեր կողմից ընդունման: Ծառայություններն հասանելի են 24/7 ռեժիմով և բոլոր գործարքները կատարվում են առցանց։

4.Գրանցում Հարթակում

4.1. Հարթակին հասանելիություն ստանալու համար Դուք պետք է գրանցվեք Անձնական գրասենյակում՝ հետևելով ընթացակարգերին և լրացնելով պահանջվող տեղեկատվությունը:

4.2. Հարթակում օգտատիրոջ գրանցումը կատարվում է նրան պատկանող եւ հասանելի էլ․ փոստի միջոցով, գաղտնաբառը ընտրում է օգտատերը, կայքում գրանցման պրոցեդուրան ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել հաշիվը, էլ․ փոստին ուղարկված հղում նամակի միջոցով:

4.3. Հարթակում վճարային քարտ ամրակցելիս Դուք կնույնականացվեք 3D Secure անվտանգության համակարգի միջոցով, ինչպես նաեւ քարտից կկատարվի 20 դրամի գանձում այնուհետեւ վերադարձ։

4.4.Եթե Անձնական գրասենյակում քարտը գրանցելու և օգտագործելու համար Ձեր կողմից մուտքագրվել են անհրաժեշտ բոլոր տվյալները, ինչպես նաև, եթե Դուք տիրապետում եք դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներին, ապա ԱՐՔԱ-ն կհամարի, որ Դուք քարտի օրինական տիրապետողն եք:

4.5.Հարթակում ձևավորվում է կատարված վճարումները հիմնավորող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գործարքների պատմություն:

4.6.Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը առ այն, որ Անձնական գրասենյակում գրացվելուց հետո ԱՐՔԱ-ն Ձեր քարտի վավերականությունը ստուգելու համար կկատարի սիմվոլիկ գումարի գործարք՝ այնուհետ այն վերադարձնելու պայմանով:

5.Վճարում

5.1.ԱՐՔԱ-ն Ձեր վճարման կարգադրության հիման վրա կատարում է համապատասխան քարտային հաշվից գործարքի գումարի նվազեցում և փոխանցում ծառայության մատուցող վաճառակետի հաշվին, որի արդյունքում իրականացնում է համապատասխան վճարահաշվարկային փաստաթղթի գեներացում։

5.2.Եթե Դուք կատարել եք սխալ փոխանցում, ապա սխալի շտկման հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է դիմել քարտը թողարկող բանկին։

5.3.Եթե կատարված վճարումը ստացողի կամ ծառայություն մատուցողի կողմից չի ընդունվել, ապա ԱՐՔԱ-ն պարտավորվում է Համակարգի ընձեռած տեխնիկական հնարավորության սահմանում գործարքը չեղարկել և գումարը հետ վերադարձնել։

5.4.ԱՐՔԱ-ն որևէ պատասխանատվություն չի կրում կայքում առկա գործընկեր կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների կատարման որակի համար, այնուամենայնիվ իր իրավասությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկում դրանց բարելավման ուղղությամբ

6․Իրավունքներ և պարտականություններ

6.1.ԱՐՔԱ-ն իրավունք ունի

6.1.1. Մերժել որևէ գործարք և կասեցնել բոլոր Ծառայությունները կամ դրանց որևէ մասը` սխալ, խախտում կամ կեղծիք հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ Օպերատորի մոտ կասկած է հարուցում գործարքի օրինականությունը,

6.1.2.Տեխնիկական սարքավորումներից ստանալ, մշակել և պահպանել տեղեկատվություն ԱՐՔԱ-ի ծրագրային հավելվածի բնականոն աշխատանքի կազմակերպման նպատակով,

6.1.3.Ելնելով օրենսդրության փոփոխությունից կամ տեխնիկական անհրաժեշտությունից փոփոխել Օգտագործողին ներկայացվող պահանջները կամ այլ պայմանները` նախօրոք այդ մասին ծանուցելով,

6.1.4.Ելնելով անվտանգության կամ այլ նկատառումներից ներկայացնել պահանջներ ծրագրաապարատային որոշակի մակարդակի ապահովման։

6.2.ԱՐՔԱ-ն պարտավոր է

6.2.1.Գործադրել անհրաժեշտ միջոցներ, առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում, Ծառայություններից օգտվելու հնարավորությունը պատշաճ որակով ապահովելու համար,

6.2.2.Հաճախորդին տրամադրել տեղեկատվություն կատարված գործառնությունների վերաբերյալ:

6.2.3.Միջոցներ ձեռնարկել Հարթակի միջոցով փոխանակվող ինֆորմացիայի գաղտնիության և երրորդ անձանց չլիազորված մուտքերից, օգտագործումից և/կամ բացահայտումից պաշտպանության ուղղությամբ:

6.2.4.Օգտագործողին տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն սույն պայմանագրի կատարման համար։

6.3.Օգտագործողն իրավունք ունի

6.3.1.Օգտվել Ծառայություններից Պայմաններին համապատասխան,

6.3.2.Ստանալ տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, դրանց նկատմամբ կիրառվող Սակագների և այլ պայմանների վերաբերյալ,

6.3.3.Ստանալ տեղեկատվություն կատարված գործառնությունների վերաբերյալ

6.4.Օգտագործողը պարտավոր է

6.4.1.ԱՐՔԱ-ին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն,

6.4.2.Ծառայություններից օգտվել անձամբ և բացառապես օրինական նպատակների համար։

6.4.3.Օգտագործողը պատասխանատվություն է կրում նաև երրորդ անձանց իր տվյալների տրամադրման համար և երրորդ անձանց կողմից իր տվյալների օգտագործմամբ կատարված գործարքների համար։

6.4.4.Ձեռնպահ մնալ ԱՐՔԱ-ի պաշտոնական կայքը Պայմաներով չնախատեսված այլ եղանակով օգտագործելուց։

6.4.5.Ապահովել գաղտնաբառի գաղտնիությունը և պաշտպանվածությունը չարտոնված օգտագործումից։

7.Միջնորդավճարներ

7.1.Ծառայությունների օգտագործման նկատմամբ կիրառվում են գործարքի կատարման համար Օգտատիրոջ քարտը թողարկող բանկի կողմից սահմանված միջնորդավճարները: Եթե Հարթակում կան այնպիսի Ծառայություններ, որոնց միջնորդավճարները տարբերվում են թողակող բանկի միջնորդավճարներից կամ գանձվում է անմիջապես գործարքի կատարման պահին, ապա ԱրՔա-ն այդ մասին համապատասխան ծառայության բաժնում կտեղեկացնի:

8.Գաղտնիություն

Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել Պայմանագրի շրջանակում փոխանակվող տեղեկությունների գաղտնիության, անվտանգության և պատշաճ պահպանման համար:

9.Երաշխիքների բացակայություն

9.1.Չնայած այն հանգամանքին, որ ԱՐՔԱ-ն պարտավորվում է ապահովել Հարթակի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրերի անխափան գործունեությունը, այնուամենայնիվ ԱՐՔԱ-ն չի տալիս որևէ երաշխիք առ այն, որ Հարթակը լինելու է հասանելի անընդհատ և աշխատելու է առանց սխալների:

9.2. ԱՐՔԱ-ն չի կրում որևէ, այդ թվում նաև ֆինանսական պատասխանատվություն Հարթակի հասանելիության ընդհատումների և սխալների արդյունքում առաջացած վնասների և կորուստների համար:

10.Մտավոր սեփականություն, ապրանքային նշաններ

10.1.Հարթակում տեղադրված կամ նրա օգտագործման հետ կապված Ձեզ տրամադրված տեղեկությունների Բովանդակությունը (ներառված, բայց չսահմանափակված ապրանքային նշաններ, տեքստային տվյալներ, տվյալների բազա, գրաֆիկա, նշաններ, պատկերներ, նկարներ, աուդի-կլիպեր, հնչյուններ, երաժշտություն, առանձին կամ ցանկացած համակցությամբ ծրագրային ապահովումներ) հանդիսանում է ԱՐՔԱ-ի և այլ երրորդ անձանց (եթե այդպիսիք առկա են) սեփականությունը: Հարթակում հայտնված ապրանքային նշանները, լոգոները և այլ տարբերակիչ նշանները ներառում են մեր և այլ երրորդ անձանց գրանցված և չգրանցված ապրանքանշաններ և տարբերանշաններ: Հարթակում օգտագործված որևէ տեղեկություն չի տալիս որևէ իրավունք օգտվել կայքում օգտագործված ապրանքանշաններից և տարբերանշաններից և չպետք է մեկնաբանվի որպես այդպիսին: Հարթակի կապված բոլոր գույքային իրավունքները պատկանում են մեզ և կարող են օգտագործվել այլ անձանց կողմից միայն ԱՐՔԱ-ի կամ նման երրորդ անձանց գրավոր թույլտվությամբ:

Հարթակում օգտագործված նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքով:

Էջերի էկրանների, տեղեկությունների և նյութերի հետ կապված հեղինակային իրավունքները պատկանում են և տրվում են ԱՐՔԱ-ին, եթե այլ բան նշված չէ:

11.Բովանդակություն

11.1.ԱՐՔԱ-ն նպատակաուղղված է ապահովել Հարթակում տեղադրված Բովանդակության ճշտությունը և ամբողջությունը: Այդուհանդերձ, ԱՐՔԱ-ն չի երաշխավորում, որ Հարթակում տեղադրված Բովանդակությունը համարվում է անսխալ, ԱՐՔԱ-ն չի երաշխավորում Հարթակի կամ նրա Բովանդակության անսխալ ֆունկցիոնալությունը։ ԱՐՔԱ-ն հորդորում է Համացանցի բոլոր օգտագործողներին ապահովել իրենց սարքերում թարմացած հակավարակային ծրագրային առկայություն:

12. Անհաղթահարելի ուժ

12.1.Կողմերը պատասխանատվություն չեն կրում Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու համար, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցման կրճատման կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության:

13.ԱՐՔԱ-ի վերահսկողությունից դուրս իրադարձություններ

13.1.ԱՐՔԱ-ն չի կրում որևէ պատասխանատվություն վճարման անհնարինության կամ ուշացման համար, եթե այն պայմանավորված է պատճառներով, որոնք ԱՐՔԱ-ի վերահսկողությունից դուրս են:

14.Դրույթների ինքնուրույնություն

14.1. Սույն Պայմանների դրույթները մեկնաբանվում են առանձին և անկախ: Եթե որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ուժը կորցրած կամ չկատարված, ապա դրանք դիտվում են Պայմաններից առանձին և չեն ազդում մնացած դրույթների կատարման վրա:

15․Վեճերի լուծում և օրենսդրություն

15.1. Կողմերը ծագած վեճերը լուծվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Փոխադարձ համաձայնության չգալու դեպքում վեճերը ենթակա են լուծման ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում:

15.2. Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:

15.3. Պայմաններով չկարգավորված հարցերը` կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:

16․Ծանուցումներ

16.1. Հարթակի օգտագործմամբ Դուք համաձայնվում եք, որ հաղորդագրությունները և տեղեկությունները փոխանցվելու են էլեկտրոնային ձևով: Ծանուցումները կարող են տեղադրվել նաև Հարթակում:

17․ «Արմենիան Քարդ» ՓԲԸ վավերապայմանները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից տրամադրված

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության»

Լիցնեզիա թիվ 1

Գրանցման համար 286.120.03857 առ 16.03.2000թ.

 

Իրավաբանական հասցե՝ ք. Երևան 0026, Գ. Նժդեհ 32/1

Գործունեության հասցե- ք. Երևան 0010, Խորենացի 15, Էլիտ Պլազա, 8-րդ հարկ

ՀՎՀՀ ` 02551693,

«Կոնվերսբանկ» ՓԲԸ

Հ/Հ 19300 57971400100

 

Գործադիր տնօրեն՝ Ի. Մխիթարյան

Էջը թարմացված է՝ 23․04․2019 | 11:23