ArCa կայքի հին տարբերակը կգործի մինչև 2019թ․ հուլիսի 12-ը

13 Հնս 2019

Արդեն երկու ամիս է, ինչ գործում են մեր նոր կայքը https://cabinet.arca.am և ArCa.am հավելվածը:

Ինչպես տեղեկացրել էինք հավելվածը և կայքը թողակելուց առաջ, հին կայքը գործելու էր ևս երեք ամիս, որպեսզի մեր օգտատերերը տեղափոխեն իրենց տվյալները համակարգի նոր տարբերակ։

Հայտնում ենք, որ կայքի հին տարբերակը գործելու է այս պահից ևս մեկ ամսվա ընթացքում, իսկ 2019թ․ հուլիսի 12-ից https://www.arca.am հղումով կբացվի մեր նոր կայքը՝ ավելի թարմ և հարմար լուծումներով, ընդլայնված ծառայությունների ցանկով, տեղեկատվական անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխան։

Հիշեցնում ենք, որ եթե նոր կայքում գրանցվելիս օգտագործեք նույն էլ. փոստի հասցեն, որը կցված է հին համակարգի վիրտուալ քարտին և կցեք նոր հաշվին նույն քարտը, ապա հին համակարգում խմբերի առկայության դեպքում, վերջիններս կտեղափոխվեն նոր համակարգ:

Նոր կայքում կամ հավելվածում գրանցվելու ընթացքում ցանկացած հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեր շուրջօրյա հեռասպասարկման կենտրոնի հետ` մանրամասն աջակցություն ստանալու համար։