Arca.am հավելվածում մատնահետքով և FaceID-ով մուտքի արտոնման կիրառման վերաբերյալ

13 Մայ 2019

Arca.am հավելվածում գործում է կենսաչափական տվիչների միջոցով (մատնահետք, FaceID) մուտքի արտոնման հնարավորությունը։ Այն օգտագործելու համար, Ձեր սմարթֆոնը պետք է ունենա վերը թվարկված տվիչներից  որևէ մեկը, իսկ կարգավորումներում պետք է ակտիվացված լինի կենսաչափական տվիչի միջոցով մուտքի հնարավորությունը։ Arca.am հավելվածում կենսաչափական տվիչի միջոցով  (մատնահետք, FaceID) մուտքը նախատեսված է 15 րոպե և ավել հավելվածը չօգտագործելու դեպքում մուտք արտոնելու համար։

Կարևոր է․

Եթե դուրս եք եկել հավելվածից "Ելք/Log out"  հղումը սեղմելով, ապա հավելվածը կրկին կպահանջի գաղտնագրի մուտքագրում, անվտանգության նկատառումներից ելնելով։