Աշխատանք
Զեղծարարական ռիսկերի վերլուծաբան
Պարտականություններ՝
- Վճարային համակարգի զեղծարարության ռիսկի աստիճանի գնահատում/մոնիթորինգ; զեղծարարության գործոնների հայտնաբերում,
- Զեղծարար գործարքների դիտարկման ու կանխարգելման ծրագրային մոդուլի ֆունկցիոնալ կարգավորում, կանոնների և կանոններում սահմանված պարամետրերի մշակում
- Արձանագրված զեղծարար դեպքերի վերաբերյալ հաշվետվությունների կազմում
- Կանխատեսման մոդելների մշակում; կանոնների և կանոններում սահմանված պարամետրերի սահմանում
- Միջազգային փորձի ուսումնասիրթյուն և տեղայնացում զեղծարարության դեմ պայքարի գործող ծրագրերում
Պահանջվող գիտելիքներ և հմտություններ՝
- Բարձրագույն մաթեմատիկական կամ տնտեսագիտական կրթություն
- Վիճակագրական մոդելների հետ աշխատելու անհրաժեշտ հմտություններ, ժամանակային շարքերի հետ աշխատելու հմտություններ (Time Series), ռեգրեսիոն անալիզի եղանակների մասին գիտելիքներ և կիրառման հմտություններ` կանխատեսման մոդելների մշակման նպատակով
- MS Excel ծրագրի վարժ տիրապետում - վիճակագրական, տրամաբանական, մաթեմատիկական ֆունկցիաների (բանաձևերի) հետ աշխատելու փորձ և հմտություններ
- Excel Macros, VBA- ցանկալի է, կդիտվի որպես առավելություն
- Python, R-Studio, SAS, SPSS, EViews ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Գրավոր խոսքի ազատ շարադրման ունակություն
Դիմելու վերջնաժամկետ՝
Մայիսի 22, 2022 թ․
Դիմելու ձև`
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել arca@arca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Զեղծարարական ռիսկերի վերլուծաբան»։