Հայտարարություններ
Ապրիլ ամսվա կոմունալ վճարումներ
Այժմ մեր կայքում տեղադրված են ապրիլ ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:
Oracle արտոնագրերի ծրագրային աջակցման և նոր արտոնագրերի ձեռք բերման մրցույթի վերջնաժամկետի փոփոխություն
Մանրամասները՝ Մրցույթներ բաժնում
Նոր մրցույթներ և թափուր աշխատատեղեր
Մեր կայքի «Մրցույթներ» և «Աշխատանք» բաժիններում Դուք կարող եք գտնել նոր հայտարարություններ։
ArCa կայքի և հավելվածի ծրագրային թարմացում
Հարգելի օգտատեր, տեղեկացնում ենք, որ ս․թ․ 27/04/2022-ին 14։30-17։00 ընկած ժամանակահատվածում կատարվելու է ծրագրային թարմացում, որի ընթացքում անհասանելի կլինեն ArCa կայքը և հավելվածը։
Հարգելի օգտատերեր
Տեղեկացնում ենք, որ Team Telecom Armenia կապուղով աշխատող POS-տերմինալների աշխատանքը վերականգնված է:
Հարգելի օգտատերեր
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 18-ից ժամը 20։30-ից սկսած Team Telecom Armenia կապուղով աշխատող POS տերմինալները մասամբ չեն սպասարկվում։ Team Telecom Armenia օպերատորի կողմից կատարվում են վերականգնողական աշխատանքներ:
Մարտ ամսվա կոմունալ վճարումներ
Այժմ մեր կայքում տեղադրված են մարտ ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:
Փետրվար ամսվա կոմունալ վճարումներ
Այժմ մեր կայքում տեղադրված են փետրվար ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները:
Հարգելի քարտապաններ,
Սոցիալական ցանցերի՝ մասնավորապես WhatsApp օգտատերերին ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ, որոնցում անձանց առաջարկվում է անցնել հաղորդագրությունում առկա https[:]//arca.pay-tracking.online/cash97171928 (թվերը կարող են փոփոխվել) հղմամբ, լրացնել իրենց բանկային քարտի տվյալները և ստանալ փոխանցված գումարը։
Հայտնում ենք, որ Ընկերության պաշտոնական կայքի միջոցով նմանատիպ գործարքներ չեն իրականացվում։ Վերը նշված կայքը կեղծ է, օգտագործված են Ընկերության պաշտոնական կայքից սքրինշոթներ, ինչն էլ կարող է շփոթեցնել։
Հորդորում ենք լինել առավելագույնս զգոն և չանցնել նմանօրինակ հղումներով։
Հիշեցնում ենք, որ մեր պաշտոնական կայքի հասցեն է https://cabinet.arca.am
Հունվար ամսվա կոմունալ վճարումներ
Այժմ մեր կայքում տեղադրված են հունվար ամսվա կոմունալ վճարումների համար անհրաժեշտ տվյալները: