Մեր մասին

 «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (Ընկերություն) հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և տաս առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին՝ Հայաստանի Հանրապետության բանկային ոլորտում ժամանակակից վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերության ստեղծման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ քարտերով (այդ թվում միջազգային վճարային համակարգերի) և  դրանց հետ կապված վճարման ժամանակակից այլ գործիքների միջոցով հաշվարկների միասնական համակարգի ստեղծումը, որը պետք է ապահովի ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների իրականացումը։

Ընկերությունը հանդիսանում է ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր և հանդես գալով որպես միասնական պրոցեսինգային կենտրոն մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս մասնակից առևտրային բանկերին թողարկել և/կամ սպասարկել ArCa ազգային վճարային համակարգի և միջազգային վճարային MasterCard, Visa, American Express, DCI (Diners Club International), МИР և JCB (Japan Credit Bureau) համակարգերի քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև Ընկերության մասնագիտական օժանդակությունից:

Ընկերությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է՝

  • պլաստիկ քարտերով վճարումների միասնական համակարգի (հետագայում՝ «Համակարգ») ընդհանուր ղեկավարում,
  • Համակարգի շրջանակներում թողարկված քարտերով կատարված գործառնությունների (գործարքների) պրոցեսինգ,
  • Համակարգի շրջանակներում գրանցված վաճառակետերում քարտերով կատարած գործարքների պրոցեսինգ
  • Համակարգի մասնակիցների համար քլիրինգային կենտրոնի ծառայությունների մատուցում ATM-երի (բանկոմատներ) և վաճառակետերի գրանցում
  • Առցանց վճարումներ և վաճառակետերի գրանցում 3D Secure տեխնոլոգիայի կիրառմամբ, դրանցում իրականացրած գործարքների  մշակում, հարակից ծառայությունների մատուցում
  • քարտերի պերսոնալիզացիա (էլեկտրոնային, գրաֆիկական, մեխանիկական), և այլն:
  • քարտով գործառնությունների և քարտի հետ կապված գործողությունների մասին SMS տեղեկացման ծառայություն,  USSD ծառայություն
  • Զեղծարար գործարքների մշտադիտարկման և դրանց կանխարգելման համակարգի կառավարում
  • Շուրջօրյա հեռասպասարկման կենտրոնի ծառայության մատուցում
  • Առցանց վճարային ծառայությունների մատուցում` ԱրՔա գրասենյակ և վճարային հավելված (Դրույթներ և պայմաններ)

 

Ներկայումս Ընկերության բաժնետերերն են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Հայաստանում գործող 15 առևտրային բանկեր:

 

Թիվ 1 լիցենզիա

Վճարային գործիքների և վճարաշավարկային

փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու համար

Կառուցվածք

Էջը թարմացված է՝ 23․04․2019 | 14:48